«Մենք ունեցանք մեր պետության պատմության մեջ՝ իրավական պետության կայացման ամենածանր էջերից մեկը , որի տակից չգիտեմ երբևէ դուրս կգա՞նք, թե՝ չէ»,-այս մասին նշեց Բորիս Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը՝ լրագրողների հետ զրույցում։
«Մենք՝ իրավական երաշխիքները, սահմանադրական, կոնվենցիոն և նախադեպային, եվրոպական կոնվենցիաներով արձանագրված այդ բոլոր երաշխիքներն այսօր ոտնահաեցինք վերջնական․ իմ մոտ խորին համոզմունք է, որ դատավոր Արղամանյանը շատ լուրջ ճնշումների է ենթարկվել․․․ Մեր պետութունն այսօր արձանագրեց, որ Բորիս Բախշիյան դատավորի տեսակը պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում։ Իրավական կամայականությունների առումով մենք այսօր առաջինն ենք ամբողջ երկրագնդր վրա»,-ընդգծեց փաստաբան Արսեն Սարդարյանը։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը