03 02 2022

Գործ ունենք դատավորի գործունեությանը միջամտելու դեպքի հետ. Երեմ Սարգսյան



Մենք ունենք բացառիկ իրավիճակ, տարիներով հետ ենք գնացել, հասել ենք ամենահետամնաց երկրների մակարդակին: Այս մասին դատական նիստից առաջ ասաց դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Կա վերաքննիչ դատարան, որը իրավասու է քննել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման օրինականությունը, մինչդեռ դատախազությունը չի բողոքարկել, հիմա էլ մեկ այլ դատարան քննելու է մյուս դատարանի որոշման օրինականությունը: Երբ մասնագետները լսում էին այս գործի մանրամասները, դժվարանում էին հավատալ, իսկ ԲԴԽ-ն բառացի տպել է դատախազության միջնորդությունը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ