19 01 2022

Գործի վարույթը չի կասեցվի․ դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի պաշտպանների միջնորդությունները

Գործի վարույթը չի կասեցվի․ դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի պաշտպանների միջնորդությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի նախկին և ներկա պաշտպանների միջնորդությունները։ Դատական ակտը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի նախկին պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր կասեցնել ԵԴ/0253/01/19 գործով վարույթը և ԱԺ պատգամավորի կարգավիճակից բխող հարցի վերաբերյալ դիմել ՍԴ։ Իր հերթին պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել էր ճանաչել Արմեն Գևորգյանի՝ որպես ԵԽԽՎ պատգամավորի անձեռնմխելիությունը, որպեսզի պատգամավորը կարողանա մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 13։00-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ