«Սիլվայի գործով» դատական նիստի ժամանակ դատարանը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին Եվրոպայի խորհրդի վեհաժողովին մասնակցելու միջնորդությունը: Դատարանը հայտարարեց, որ Գևորգյանը կարող է մասնակցել նաև առցանց: «Ես արդեն սա գնահատում եմ քաղաքական հետապնդման դրսևորում, որովհտեև ես Ձեզ ներկայացնում եմ ԱԺ հիմնավորումներ, Դուք ասում եք, որ հիմնավորում չեմ ներկայացնում, սա արդեն անթույլատրելի է, Դուք անցնում եք բոլոր սահմանները»,-ասաց Արմեն Գևորգյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը