14 01 2022

Համոզված եմ, որ Ազարյանը կընտրվի Դատավորների միության նախագահ և այն վերջապես կսկսի գործել․ Դավիթ Հարությունյան



Ես համոզված եմ, որ այսօր պարոն Ազարյանը կընտրվի միության նախագահ։ Այս մասին Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը։

Նշենք, որ Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որից հետո դատավորները կընտրեն Դատավորների միության նախագահ: Միության նախագահի պաշտոնում առաջադրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։

Հարցին՝ ի՞նչ կտա Ալեքսանդր Ազարյանի ընտրվելը, դատավոր Հարությունյանը պատասխանեց․

«Վերջապես միությունը կսկսի գործել, և առաջին հերթին կզբաղվի դատավորների շահերի պաշտպանությամբ։ Իսկ միությունը չի գործել միգուցե դիտավորյալ անգործության հետևանքով և այսօր մեր գալու նպատակն է, որ միությունը վերջապես սկսի աշխատել Ալեքսանդր Ազարյանի ղեկավարությամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ