Ընդդիմախոսների նկատմամաբ քրգործերի հարուցումն ընդհանրապես և կալանքի կիրառումը հատկապես այս իշխանությունների ձեռքին դարձլե է քաղաքկան հետապնդման և իրենց իշխանությունը պահելու միջոց։ Եվ իմ խորին համոզմամբ դա արվում էԴատախազության և ԲԴԽ-ի ձեռքերով։ Այս մասին ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
«Ուզում եմ ընդգծել մի հանգամանք՝ փաստորեն կարգապահական վարույթներ են հարուցվում, բացառապես այն դատավորների նկատամամբ, ովքեր ըստ հանրային տարածված կարծիքի դրսևորում են ինքնուրույնություն և չեն կատարում իշխանությունների հրահանգները, բայց զրո կարգապահական վարույթ է հարուցվում իշխանությունների հրահանգները կատարող կամակատար դատավորների վրա՝ Արմեն Դանիելյան, Մնացական Մարտիրոսյան․․․»,-ասաց Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը