17 12 2021

Գորիսում ընթանում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով դատական նիստը

Գորիսում ընթանում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով դատական նիստը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի է ունենում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, «ԶՊՄԿ» ՓԲԸ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Մանվել Փարամազյանի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, ինչից հետո՝ ժամը 11։15-ի սահմաններում Փարամազյանին բերման են ենթարկել Երևան՝ ԱԱԾ, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտ է ներկայացվել արդեն հուլիսի 9-ին՝ ժամը 01։24-ին, երբ կազմվել է ձերբակալման արձանագրությունը։ Պաշտպանները բողոքարկել են ձերբակալման իրավաչափության հարցը, սակայն մինչ դատարանը կքններ այն, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Փարամազյանին և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան։

 Հուլիսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի ({արդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով:

 Մինչև օրս երկարաձգումներով Փարամազյանը շարունակում է մնալ կալանքի տակ։

Քաջարանցիները վերջերս բողոքի ակցիա էին իրականացրել ի աջակցություն Փարամազյանի, իսկ Քաջարանի ավագանին հայտարարություն էր տարածել, որով հորդորում էին իշխանություններին ազատ արձակել համայքնի ղեկավարին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ