Մեր պրոֆեսիոնալ կարծիքն արտահայտելու իրավունք ունենք. Դատախազի տեղակալը ՍԴ որոշման մասին
Գլխավոր դատախազությունն իրավունք ունի փորձագիտական կարծիք հայտնել Սահմանադրական դատարանի որոշումների մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ՍԴ որոշումների վերաբերյալ գլխավոր դատախազության ընդարձակ հայտարարությունը ընդդիմադիր պատգամավորների ձերբակալության դադարեցման մասին։
Բաղդասարյանը կտրականապես համաձայն չէ պատգամավորների հետապնդման մեջ քաղաքական ենթատեքստի առկայությանը։ Նա նաև նշեց, որ սխալ է պնդել, թե ՍԴ որոշումով չհաստատվեցին դատախազության դիրքորոշումները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը