13 12 2021

Պատգամավորներից ներողություն խնդրելու փոխարեն դատախազությունը ՍԴ որոշումն է քննադատում․ Արամ Վարդևանյան



Դատախազությունն աննախադեպ հայտարարություն տարածեց։ Նախկինում, իհարկե, դատախազությունը մեզ շատ է զարմացրել, բայց ոչ այս մակարդակի։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Առաջինը կարծում էի, որ դատախազությունը պետք է հայտարարություն տարածեր նրա մասին, որ հայցում է երեք պատգամավորների և այդ պատգամավորների հարազատների ներողամտությունը, որովհետև այդ մարդիկ կորցրեցին 4-5 ամիս՝ ապօրինաբար։ Երբ դատախազությունը դրա փոխարեն անհասկանալի մի բառակույտ է ներկայացնում, սա ցավալի երևույթ է։ Ինչպես են փորձելու իրենք արդարանալ այն պայմաններում, երբ ենթադրենք պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջությունն իսկապես քայքայել են»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ