10 12 2021

ՍԴ որոշումից հետո միայն դատախազը հասկացել է, որ Արմեն Չարչյանը պետք է ազատ արձակվի



ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասությունների դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրում տեղի ունեցավ արտահերթ դատական նիստ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի խափանման միջոցի գործով։ Պրոֆեսոր Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, հղում անելով ՍԴ որոշմանը, ըստ որի՝ անձը պատգամավոր դառնալուց հետո օժտված է անձեռնմխելիությամբ և չի կարող լինել կալանքի մեջ, դատարանին կոչ արեց անհապաղ գնալ խորհրդակցական սենյակ և փոխել Արմեն Չարչյանի խափանման միջոցը։ Նիստը նախագահող դատավորն ասաց, որ թեև զբաղվածության պատճառով դատախազը չի մասնակցում նիստին, սակայն նա ևս ունի նույն դիրքորոշումը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի ժամը 16։00-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ