14 12 2021

Իշխանության մոտ նախատոնական սրացումներ են․ Փաստաբանը՝ Մանթաշյանին ձերբակալելու որոշման մասին



Հրաժարվում եմ մեկնաբանություն տալ իրավական մասով, սա իրավաբանություն չէ, մենք տարիներով այլ բան ենք սովորել, այստեղ իրավաբանական ոչինչ չկա։ Անբարոյական քայլ է ԱԱԾ-ի, դհոլչիների կողմից։ ԱԱԾ-ի մոտ ասաց Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը անդրադռանալով Մանթաշյանին ձերբակալելու որոշմանը։

«Այստեղ իրավաբանական ոչինչ չկա, միակ գործողությունը, որը Նարեկ Մանթաշյանն այդ օրն իրականցրել է դրոշը ծածանելն է, և սա կարծում եմ այս իշխանության ձեռագիրն է, ատում են պետկանությոնա հետ կապված ցանկացած սիմվոլ և դրոշը ծածանել փաստորեն չի կարելի։ Իշխանության մոտ նախատոնական սրացումներ են և խոսել ձերբակալման հիմքերի իրավաչափության մասին ավելորդ է»,- ասաց Կոչուբաևը։

Փաստաբանը նշեց, որ պատրաստվում են բողոքարկել ձերբակալման որոշումը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ