«Դատախազությունն ունեցավ այդ արժանապատվությունը՝ ընդունելու իր պարտությունը, և արձանագրել, որ բոլոր պատգամավորները պետք է ազատ արձակվեն։ Պատկերացնենք, որ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն իր կազմում չունի որևէ իրավական գիտելիք ունեցող պատգամավորի և, օրինակ չի պատկերացնում, որ այս հարցով կարելի էր ՍԴ դիմել։ Ի՞նչ էր լինելու, պատգամավորները շարունակելու՞ էին մնալ կալանավորված, Արմեն Չարչյանի առողջականը շարունակելու էր քայքայվե՞լ և դրա հետ համերաշխ էր լինելու Հայաստանի իրավապահ համակարգը։ Այստեղ է ամենամեծ ցավը, չեմ կարողանում նույնիսկ լիաթոք ուրախանալ այս որոշմամբ, որովհետև մեր ընկերներն այսքան ամիս մնացել են կալանավորված»,- նշեց «Հայաստան» խմբակցության պատգամաովր Արամ Վարդևանյանը՝ լրագրողների հետ զրույցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը