Երևանի ընդհանուր իրավասության դատարանում,դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը: Լրագրողների հետ ճեպազրույցում Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նշեց, որ հակառակ կողմի ներկայացուցչին տվել են կոնկրետ հարցեր՝ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ, բայց հստակ պատասխան չեն ստացել։
«Պատահական չէ, որ հարց տվեցի ներկայացուցիչին՝ արդյո՞ք պատրաստվում եք ապացուցել․ խոսքը հնչել է կոնկրետ, մենք էդպես էլ չհասկացանք պատրասվում են ապացույցներ ներկայացնել, թե՝ ոչ։ Այո՛, հստակ կարող եմ պատասխանել, որ նման ապացույցներ չեն կարող ներկայացնել մի պարզ պատճառով, որովհետև այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,-ասաց Մակինյանը։
Անդրադառնալով Փաշինյանի երեկվա ասուլիսին, փաստաբանը այսպես գնահատեց․
«Փաշինյանի հարցազրույցը հետևյալի մասին էր՝ «իմ վրա հույս չդնեք, պատերազմն անխուսափելի ա, իմ առջև պահանջներ է դրված»։ Հասարակության ուշադրությունը շեղելու համար անում են ամեն ինչ»,-նշեց Ամրամ Մակինյանը։
Թեման մանրամասնում է տեսանյութը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը