19 11 2021

Ես չեմ հայհոյել, բայց կիսում եմ բոլոր հայհոյողների կարծիքը․ Նարեկ Մանթաշյան



Մեղադրանքը այնքան ծաղրի ժանրից է, վերջին տարիներին բազում շինծու գործերի ենք հանդիպել, բայց որ նման ծաղր պարունակի մեջ մոտավորապես հոգեբանական ախտորոշման է նման։ Այս մասին դատրանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։

Նշենք, որ այսօր առաջին դատական նիստն էր  Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի և մի խումբ անձանց, որոնք մեղադրվում են 2021 թվականի ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության առջև հայհոյելու համար։

«Ես չեմ հայհոյել, բայց կիսում եմ բոլոր հայհոյողների կարծիքը, որովհետև մեր երկիրը թշնամուն  նվիրողին այդ բառակապակցությունները քիչ են»,- ասաց Մանթաշյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ