19 11 2021

Սա նախադեպ է՝ հասարակության կողմից իշխանությանը հայհոյելը կանխելու․ Բագրատ Եսայան



Ես լավ չեմ հասկանում թե ես ինչու եմ ներգրավված այս գործում։ Ես սովորություն չունեմ հասարակության մեջ հայհոյելու։ Այս մասին դատրանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։

Նշենք, որ այսօր առաջին դատական նիստն էր  Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի և մի խումբ անձանց, որոնք մեղադրվում են 2021 թվականի ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության առջև հայհոյելու համար։

«Ես միջնորդելու եմ որպես փորձագետ ներգրավեն բանասերների, որպեսզի նրանք բացատրեն՝ ի՞նչ է սեռական բնույթի հայհոյանք, որը ամեն ինչ կարող է լինել, բացի «Բ-ի տղա Նիկոլ» արտահայտությունից․․․ Այս գործը պետք է կամ սկզբում կարճվի, տրագիկոմիկ վիճակում հայտնված դատախազը պետք է հրաժարավի պաշտպանել այս ապուշությունը դատարանում․․․»,-ասաց Եսայանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ