Ստրասբուրգում իր աշխատանքներն է սկսել ԵԽԽՎ-ն: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում նաև ընդգրկված էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, ում սակայն դատարանը թույլ չի տվել մեկնել: Լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Գևորգյանը նշեց, որ նիստը հագեցած ու հայկական օրակարգով է.
« Մի քանի հարց կար, որ հատկապես առնչվում է ՀՀ-ին: Ես, որպես պատվիրակության անդամ և հետևելով ԱԺ նախագահի կարգադրությանը, որը ստորագրվել է ամսի 22-ին՝ գործուղման մասին, պատրաստվում էի մեկնել: Նիստի աշխատանքներին մասնակցելու համար դիմել եմ դատարանին և Հատուկ քննչական ծառայությանը, ամսի 24-ին ստացել եմ մերժում դատարանի կողմից , հետևյալ հիմնավորմամբ՝ «Ամսի 28-ին լինելու է դատական նիստը, որին Ձեր ներկայությունը պարտադիր է, ուստի խնդրանքը չի կարող բավարարվել»:
Արմեն Գևորգյանի խոսքով այդուհետ նա գրել է երկրորդ դիմումը՝ ներկայացնելով նոր հանգամանքներ, թե ինչու է կարևոր իր ներկայությունը այդ խորհրդաժողովին:
«Երկրորդ դիմումն էլ մերժվել է՝ առանց բացատրության: Դատավոր Դանիրբեկյանի որոշման արդյուքում ՀՀ ընդդիմության ներկայացուցիչներն այսօր այնտեղ չեն, նստաշրջանի ընթացքում կա գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի հնարավորություն, ես պատրաստվում էի բարձրացնել գերիների հարցը, թե ի՞նչ է անում Եվրոպայի խորհուրդը , որպեսզի այդ մարդիկ օր առաջ հայտնվեն իրենց հայրենիքում: Պատրաստվում էի այնտեղ հանձնել Մարդու իրավունքների Հայաստանի պատրաստած երկու զեկույցները, բայց այսօր ես զրկված եմ այդ հնարավորությունը իրականացնելուց. ցանկություն եմ ունեցել տեղում հանդիպել Մարդու իրավունքների Եվրոպայի խորհրդի հանձնակատարի հետ: Հիմա հարց. եթե դատարանը կարողանում է նիստը հետաձգել, որովհետև պետք է գնա վերապատրաստումների , ինչո՞վ էր առաջնորդվում դատարանը, որը կարող էր ընդամենը մեկ շաբաթ հետաձգել այսօրվա նիստը, որպեսզի պատվիրակությունը կարողանար լիարժեք ներկայանար: Այսօրվա գործընթացը տեղի է ունենում անադեկվատության մթնոլորտում»,-նշեց Արմեն Գևորգյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը