28 09 2021

Սա աննորմալ է․ իմ 25 տարվա պրակտիկայում առաջին անգամ ձեռքիցս խլել են խոսափողը․ Արմեն Գևորգյանի փաստաբան



Իմ 25 տարվա պրակտիկայում առաջին անգամ ձեռքիցս խլել են խոսափողը։ Դատավորն ասում է՝ բարձր ասեք, ձեր ձայնը լսելի է։ Սա աննորմալ է․․․։ Սիլվայի գործով ործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

«Դատարանը իբր թե քննարկեց իմ՝ դատական նիստի հետաձգման միջնորդությունը՝ չլսելով իմ միջնորդությունը։ Արտառոց որոշում է կայացվել դատական նիստն ընդամենը մեկ շաբաթով հետաձգելով։ Դատավորը գտավ, որ մեկ շաբաթվա ընթացքում ես պետք է ծանոթանամ 80 հատորից ավելի քրեական գործին․․․»,- նշեց Սահակյանը։

Սահակյանն ասաց՝ իր  մոտ տպավորություն է, որ դատավոր Դանիբեկյանը ցանկանում է Գևորգյանին զրկել պաշտպան ունենալու հնարավորությունից, բազմաթիվ դատական նիստերի ընթացքում չի եղել մի դեպք, երբ դատարանն արգելի պաշտպանին իրացնելու իր իրավունքները։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ