25 09 2021

Այս պահին պարոն Չարչյանը ստանում է 106 միավոր ինսուլին. Էրիկ Ալեքսանյան



Պարոն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն-ծանր: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ դատարանը պետք է անհապաղ քննի իրենց միջոնրդությունը խափանման միջոցը փոխելու, քանի որ կան նոր հանգամանքներ, վատթարացել է Արմեն Չարչյանի առողջական վիճակը:

«Հիմա, եթե պարոն Չարչյանը ունի առողջության վատթարացում, իսկ օրենքն էլ ասում է, որ դա կարևոր գործոններից մեկն է խափանման միջոցի փոփոխման համար, ինչո՞ւ հիմա մենք դա չպետք է քննարկենք, այլ առաջնորդվենք դատախազի տրամաբանությամբ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ