«Փաստինֆո»-ն գրում է․
https://www.pastinfo.am/hy/news/2021/09/13/a2kucixrx/1268640?fbclid=IwAR3-FI1NhUYo2-Zsrxq-Lu_DcKp15-tb-7RADPeYKOtOARgAfRw7yK4yVEw
«Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի լիազորությունները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կասեցվել են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը։
Նրա փոխանցմամբ՝ կասեցվել է նաեւ Գորիսի համայնքապետարանի ևս երկու աշխատակցի գործունեությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել էին օգոստոսի 15-ին՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։
Դատարանը բոլոր երեք կանանc կալանավորելու միջնորդությունները մերժել էր, իսկ Մնացական Մարտիրոսյանը՝ պատերազմի մասնակից, բազմազավակ հայր Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում էր կայացրել։
Հոկտեմբերի 17-ին Գորիսում նախատեսվում է Գորիսի համայնքապետի ընտրությունների անցկացում, որին մասնակցելու է նաեւ գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը, թեեւ նա եւս կալանքի տակ է։ Դատարանը մերժել է նրա նկատմամբ գրավի կիրառումը, հետեւապես զրկված է լինելու քարոզարշավին անձամբ մասնակցելու հնարավորությունից։ Ըստ ամենայնի՝ Իրինա Յոլյանը ժամանակավորապես ազատված լինելով պարտականությունների կատարումից կներգրավվի ընտրական գործընթացում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը