ՊԲ սպա Գևորգ Գևորգյանի փաստաբան Գոռ Գրորգյանը մանրամասներ է պատմում թե ինչի համար է մեղադրվում մայոր Գևորգյանը։
«Ճակատագրական օրը, հրետանու հրամանատարական կետից հրետանային դիվիզիոնի հրամանատարը հրամայել է, որ անցնեն շրջանաձև պաշտպանության, ինչը նշանակում է, որ թշնամին այնքան է մոտեցել, որ 17 կմ հեռավորություն խոցող հրետանու դիվիզիոնը պետք է թողնի հրանոթները և ավտոմատով անցնի պաշտպանության, բայց քիչ անց եկել է «թողնել, չկրակել մերոնք են» հրամանը և տրվել է հերթական նշանակետը»,- պատմեց փաստաբանը:
Փաստաբանը նշեց, որ 10-15 րոպեի ընթացքում շտաբի պետը ստացել է նահանջ հրամանը և սկսել են մեքենաները մոտեցնել հրանոթներին սակայն հետո, եղել է հրաման բոլորի համար լսելի հաճախականության վրա և ասել են՝ «ով ոնց կարող, դուրս գա այդտեղից» և շտաբի պետն իր ենթակայության հաշվարկի հետ սպսարկող տեխնիկայով դուս է եկել կրակակետից՝ համոզվելով, որ իր հետևից գալիս են նաև մյուս մեքենաները, նա հասել է անվտանգ վայր, բայց պարզվել է, որ երկու մեքենա չեն եղել շարասյան մեջ:
«Պաշտպանյալիս մեղադրում են, ասում են՝ երբ դու հավաքեցիր ժողովրդին ու դուրս եկար, մարտկոցները մնացին, առաջին մարտկոցը 7 զոհ ա տվել, որոնց մարմնի մասունքները գտել են, իսկ 14 անձանցից տեղեկություն չկա, ասում են՝ եթե դու մնայիր ու կատարեիր պարտականությունները, չէին զոհվի տղերքը։ Իսկ ո՞րն ա էդ պարտականությունը, որ պիտի կատարեր ֆորս-մաժորային իրավիճակում, երբ կոնկրետ հրաման չի ստացել ու չգիտեն՝ ինչ պիտի անեն»,- ներկայացնում է փաստաբանը։
Փաստաբանի պնդմամբ՝ պետությունը «քավության նոխազ է գտել», ուզում է ցույց տալ, թե զինվորների մահվան մեղավորները պատժվում են:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը