ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարան կդիմի՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի․ այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստում եմ հայցի հարուցում»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը