24 08 2021

Էրիկ Ալեքսանյանը բոյկոտեց ու լքեց դատարանի դահլիճը. «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց



Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին այսօր միջնորդությամբ ինքնաբացարկ հայտնեց ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ «Սիլվայի գործի» շրջանակներում, մինչ այդ  էլ, ընդգծենք, Էրիկ Ա;եքսանյանն ու Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը  միջնորդությունն էին ներկայացրել՝ կասեցնել դատական գործընթացը և դիմել ՍԴ՝ Արմեն Գևորգյանի նոր կարգավիճակով ու քրեական հետապնդման մեջ լինելու հակասական մոտեցումները Բարձր դատարանով հստակեցնելու համար:

Արմեն Գևորգյանը լինելով ԱԺ պատգամավոր, փաստացի ունի  նոր կարգավիճակ, ինչը Սահմանադրության 96-րդ հոդվածով օժտում է նրան անձեռնմխելիության երաշխիքով, հետևաբար քրեական հետապնդումը պետք է դադարեցվի նրա նկատմաամբ, իսկ դատարանը, որ մինչ այդ դեռևս մայիսի նիստերին արձանագրել էր օրենսդրական այդ բացը, կարծես փոխել է իր տեսակետը, նկատում է Էրիկ Ալեքսանյանը և փաստում, որ իր  մի քանի հարցապնդումներից հետո դատարանը միևնույն է միջնորդության քննությունն հետաձգելու քողի տակ շարոնակում է դատական նիստը վարել, ինչը փաստաբանի խոսքով իրավականորեն աբսուրդ է:

Ավելի վաղ ևս մեկ անգամ սահմանադրական կարգը տապալելու գործով դատական նիստի շրջանակներում Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Արամ Վարդևանյանը էին դիմել դատարան՝ խնդրելով Աննա Դանիբեկյանին հրաժարվել այս գործի քննությունից, քանի որ, իրենց պնդմամբ, դատավորը անաչառ չէ։

Հիշեցնենք, դրան նախորդած երկու ամիսներին  ինքնաբացարկի միջնորդություն էին  ներկայացրել դատավորին, երկուսն էլ Աննա Դանիբեկյանը մերժել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ