18 08 2021

Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց երկու օրով 



 

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, օգոստոսի 18-ին տեղի ունեցավ  անվանի բժիշկ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը։

Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննության ընթացքում բողոքաբեր կողմը՝ մեղադրող դատախազը պնդեց, որ խոսքը գնում է ծանր հանցագործության մասին, իսկ Արմեն Չարչյանի կողմից գործի քննությանը հնարավոր խոչընդոտելու ռիսկը չի նվազել, ուստի գտնում է, որ Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է կիրառվի կալանավորումը։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ներկայացնելով առարկությունները, նշեց, որ  նախաքննության ընթացքում սահմանվում էր գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը՝ վկաների վրա ազդեցություն գործադրելու տեսանկյունից, սակայն այժմ վկաներն արդեն իսկ ցանկալի ցուցմունքներ են տվել, հետևաբար, նրանց վրա ազդեցություն գործադրելու տրամաբանություն չկա, իսկ այն, որ Արմեն Չարչյանն ունի հեղինակություն, դա պետք է գնահատվի դրական իմաստով, ոչ թե՝ բացասական։

Դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 20-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ