04 08 2021

Սահմանադիրը քննիչ հանձնաժողովների ստեղծումը նախատեսել է որպես ընդդիմության գործիք. Ռոբերտ Հայրապետյան

Սահմանադիրը քննիչ հանձնաժողովների ստեղծումը նախատեսել է որպես ընդդիմության գործիք. Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱԺ-ում կրկին քննարկման թեմա է դարձել 44օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը իշխանությանը կամ  ըննդիմությանը վերապահելու հարցը։

ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

Քննիչ հանձնաժողովի գաղափարը փոխառված է գերմանական  սահմանադրական իրավունքից (Basic Law for the Federal Republic of Germany, Article 44 [Committees of inquiry]):

Այս գործիքակազմը նախատեսված է հենց ընդդիմության համար, որպես խորհրդարանական մեծամասնությանը հակակշռող գործիք:

2015 թվականի (գործող) Սահմանադրության փոփոխությունների նախագծի հիմնավորումների «Ընդդիմության դերի ուժեղացումը» վերտառությամբ 4-րդ կետում նշված է՝

«Նախագիծը նախատեսում է նաև քաղաքական փոքրամասնությունների հետևյալ իրավունքները.

- քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և դրանք նախագահելու իրավունք. »։

Ակնհայտ է, որ սահմանադիրը քննիչ հանձնաժողովների ստեղծումը նախատեսել է որպես ընդդիմության խորհրդարանական գործիք և այս տեսանկյունից, իրոք, տարօրինակ է իշխանության կողմից նման նախաձեռնությունը։

Իշխող ուժի ձեռքում են կենտրոնացած ողջ հետաքննող մարմինները, որոնց  գործունեությունը հենց միտված է բացահայտել տեղի ունեցած բոլոր տեսակի անօրինական գործողությունները՝ ներառյալ 44օրյա պատերազմի ժամանակ:

Հետևաբար՝ խորհրդարանական մեծամասնությունը, եթե իրապես նպատակ ունենար բացահայտելու 44օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած հանծագործություններն ու դրանց պատճառները, ապա դա կաներ պետական գործիքակազմով և ընդհանրապես կարիք չպիտի ունենա ստեղծելու քննիչ հանձնաժողով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ