30 07 2021

Շուրջ 5000 զոհերի համար առ այսօր ՀՀ-ում մեկ պատասխանատու հայտնի չէ․ փաստաբան



«Շուրջ  5000 զոհերի համար առ այսօր  ՀՀ-ում մեկ պատասխանատու հայտնի չէ»,- նշեց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում ընթացող դատական նիստի ժամանակ։

«Ո՞վ պետք է լինի պատասխանատու և ո՞ր մարմինն  է, որ պետք է  հայտնաբերի և հայ ժողովրդին  ներկայացնի  շուրջ 5000 զոհերի մեղավորին, որի հետևանքով շարունակ ունենում ենք նոր զոհեր»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասութան դատարանի «Կենտրոն» նստավայրում քննվում է՝  Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ Մինասյանի հայցն ընդդեմ գլխավոր դատախազության անգործության, որով պահանջվում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ