23 07 2021

Ատելության խոսքը ոչ թե քաղաքական հակառակորդներին է ուղղված եղել, այլ՝ անորոշ զանգվածին․ Արամ Վարդևանյան

Ատելության խոսքը ոչ թե քաղաքական հակառակորդներին է ուղղված եղել, այլ՝ անորոշ զանգվածին․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փասաբան Արամ Վարդևանյանի խոսքով, այն, որ  ՍԴ-ն հիմնավորում է, որ ատելության խոսքն էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների վրա, և որ ուղղված է ելել  քաղաքական հակառակորդներին աբսուրդ է․ այս մասին  5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց բանախոսը․

«Քաղաքական հակառակորդը  ուժ է ներկայացնում, այդ ուժն ունի աջակիցներ, հետևաբար ինչպե՞ս կարելի է ասել,  որ չի ազդել ընտրողների վրա։ Այն ոչ թե քաղաքական հակառակորդներին, այլ՝ անորոշ զանգվածին է ուղղված եղել»,- նշեց Վարդևանյանը։

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար լինել-չլինելու՝  Սդ-ում քննարկված հարցին, փաստաբանն ընդգծեց․

 «Մենք ինչ էինք ասում, ասում էինք,  որ կառավարության անդամները, որ  շարունակում են պաշտոնավարել  կառավարության հրաժարականի դեպքում, դա նորմալ է, բայց, եթե այդ անդամներից մեկը հրաժարական է տվել  այլևս չի կարող պաշտոնավարել, որովհետև ինքն արդեն հրաժարվել է։ ՍԴ-ն այս հարցին առհասարակ չի անդրադարձել,փոխարենը  որոշումն հիմնավորեց  պաթոսախեղդ բառերով՝ առանց իրավական պարզ բացատրության։ Պետք էր ուղղակի ասել հարգելիներս, հարաժարակն է տվել, մյուսներն այդ հրաժարականի ուժով դառնում են պաշտոնակատար, դա նորմալ է, բայց, եթե մեկն արդեն  հրաժարական է տվել, ո՞նց կարող է նույն ռեժիմի մեջ մնալ։ Ասում էին, իբր արտահերթ ընտրությունների միակ մեխանիզմն այն է, որ վարչապետը պետք է հրաժարական տա, չկա նման բան, մեխանիզմներից մեկն էլ այն է, որ կառավարության վստահության հարցը դնեին, Աժ-ն վստահություն չհայտներ  այդ ժամանակ բոլորը դառնային պաշտոնակատար, այդ թվում՝ վարչապետը, բայց եթե վարչապետն ինքը հրաժարական է տվել՝ միաժամանակ մնալով պաշտոնում մենք արդեն արժեզրկում ենք սահմանադրական ինստիտուտը»,-նշեց Վարդևանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ