Եկեք համեմատական վարժություն կատարենք․ օրինակ Վազգեն Մանուկյանը իր հայտարարություններն անելիս ձեռքում ունենար մուրճ և ասեր, որ այդ մուրճը ՀՀ անվտանգության վերկանգնման, կապիտուլյացիոն փաստաթղթից հրաժարվելու մուրճի սիմվոլն է, և այդ մուրճը պետք է օրինակ բոլորի գլխին ջարդվի, ովքեր առնչություն ունեն կապիտուլյացիոն փաստաթղթի հետ։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը, նկատելով, որ Վազգեն Մանուկյանի հայտարարությունները քննարկելիս պետք է հիշել նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք ուղեկցվում էին ատելության խոսքով և մուրճի օգտագործմամբ:
Այնուհետև Վարդևանյանը նշեց, որ հաշվի առնելով որ դատախազության կողմից Փաշինյանի նման հայտարարությունների արդարացումը, պետք է սպասել նույն արձագանքին նաև Վազգեն Մանուկյանի գործի դեպքում:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը