Շարունակենք պայքարել, որպեսզի հասնենք արդարությանը։ Սա նախադեպը չունեցող բան է, որովհետև մի անձի հակասական ցուցմունքով կարող են մի ամբողջ համայնքի գլխատել։ Մի անձը, որը սկզբից ցուցմունքը հերքել է, օրեր անց ինչ-որ ցուցմունք է տվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Հարցին՝ ո՞վ է Առուշանյանի դեմ ցուցմունք տվող անձը, փաստաբանն ասաց, որ Քարահունջի ղեկավարի մասին է խոսքը։ Նա սկզբից հերքել է, որ Առուշանյանը որևէ բան է ասել, օրեր անց հարցաքննել են, մի ցուցմունքով ասել է՝ այո, Առուշանյանն ասել է, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկեն։
«Մի անձի հակասական ցուցմունքով մի ամբողջ համայնք են գլխատում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը