Լուրջ հարց է ընտրական ցուցակների հարցը։ Արդյո՞ք ՀՀ-ում այսօր՝ վերջին 6 ամսվա ընթացքում 2,5 միլիոնից ավելի մարդ է բնակվում։ Գտնում եմ, որ առնվազն կապ տալով 109 հազար չաշխատող անձնագրերին, մենք փորձ էինք անում վեր հանել հնարավոր ռումբերից, քաղցկեղ խնդիրներից մեկը, որովհետև տեսնել դա որպես մեխանիզմ, մենք տեսնում ենք տրամաբանություն։ Այս մասին ՍԴ-ում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանը նկատեց, որ տեղի ուենցող դատական նիստում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից արձանգրվել է 2016 թվականի ԸՕ-ի դրական իմաստով հեղափոխական բնույթը։
«Բայց առնվազն դիսկուրսը, որը նկատվում է, այնպիսինն է, որ որևէ նման բան չի եղել։ Այն, ինչ եղել է մինչև 2018-ը իր մեջ դրականը չի պարունակել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը