10 07 2021

Մարտ ամսից հետո Նիկոլ Փաշինյանը ունենում էր քարոզչական հանդիպումներ մարզերում. Արամ Վարդևանյան



Դիմումում անուղղակիորեն անդրադարձ ունենք, բայց նաև ունենք վարչական դատարանի որոշում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել վարչական ռեսուրսի չարաշահում: Այս մասին ՍԴ-ում դատավոր Հրայր Թովմասյանի հարցին պատասխանելիս ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Մարտ ամսվանից հետո վարչապետ Նիկոլ Փաշաինյանը ունենում էր քարոզչական բնույթի հանդիպումներ մարզերում և այդ ժամանակ նա հանդես էր գալիս որպես վարչապետ, նրան հենց այդպես էլ ներկայացնում էին»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ