Հուլիսի 10-ին Սահմանադրական դատարանում շարունակվում է արտահերթ ընտրությունների վիճարկման գործի քննությունը: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր հիմնական զեկույցն ավարտելուց հետո պատասխանում է դատավորների հարցերին:
ՍԴ դատավոր Հրայրր Թովմասյանը հարց ուղղեց Վարդևանյանին, թե ինչ խնդիր կա, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակել է պաշտոնավարել և ինչն է առաջացրել ըստ դիմումի տրամաբանության սահմանադրական ճգնաժամի: Վարդևանյանը պատասխանեց.
«Խնդիրը ոչ թե պաշտոնակատարների ընտրության մասնակցության մեջ է, այլ վարչական ռեսուրսը չարաշահելու գայթակղությանը դիմադրելու կամ չդիմադրելու մեջ է: Եթե դու երթևեկում ես նույն քո ծառայողական մեքենայով, ունենում ես հարյուրավոր թիկնապահներ, կառավարական ամառանոցում հանդիպում ես ոչ թե որպես ընտրություններին մասնակցող թեկնածու, այլ վարչապետ, ինքնին ազդում ես ընտրողների կամքի վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը