Այն, որ Վահե Գրիգորյանը կանխակալ վերաբերմունք ունի, դա բոլորին է հայտնի, ադ թվում նաև իրեն: Այս մասին մեզ հետ զրույցում ՍԴ նիստի ընդմիջման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը: Նա անդրադարձավ Սդ դիմաց տեղի ունեցած ակցիային և հրավիրեց ՀՔԾ ուշադրությունը: «Դեռևս ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ուղիղ կերպով սպառնում է ՍԴ դատավորներին՝ ասելով, որ նրանց դեմ քրեական գործեր կհարուցվեն և այլ և այլն, պարզապես հիշեցնեմ, որ ՀՔԾ-ն Արմեն Գևորգյանի նկատմամբ գործ էր հարուցել միայն Վիկիլիքսի նյութի հիման վրա, իբրև թե նա միջամտել էր ՍԴ դատավորի գործունեությանը, հիմա հետաքրքիր է՝ այս դեպքում ինչ են անելու»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը