Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԵՔ․․․
Դաշնակցության հաշվին ինքնահաստատվողների պակաս չկա, հատկապես այս օրերին։ Հավանաբար որոշ ստահակներ ծանր, շատ ծանր են տարել հայ իրականության ամենակայացած քաղաքական կառույցի՝ ՀՅԴ-ի 131- ամյակի տոնակատարությունն ու պայքարի նոր փուլի կուսակցության հանձնառությունը։
Չկայացած հեղափոխության չկայացած արժեքների չկայացած մի պահապան՝ մի նկար է հրապարակում, «Հայդուկ» անունով մի ջոկատ է մոգոնում ու փորձում այն կապել դաշնակցության հետ։ Ատելության, ապատեղեկատվության, վրեժխնդրության մթնոլորտում մոլորված հասարակությունն էլ սկսում է «ծամել» այս թույնը։ Ու այս պատվերի հեղինակների համար գրոշ չարժե, թե մեր հասարակությանը դեգրադացնելու ու ամբոխացնելու ինչ պիղծ ձեռագիր են որգեգրել․ իրենցն ամեն գնով իշխանություն պահելն է․․․անգամ պետականության հաշվին։
Դաշկցությունն այդպիսի ջոկատ չունի, ոչ էլ նկարում պատկերվածն է դաշնակցական, ասված է ՀՅԴ պաշտոնական հայտարարության մեջ։
Բայց ներքին թուրքի համար կարմիր գծեր չկան․․․ նրանք, իհարկե, գիտեն 44-օրյա պատերազմին մասնակից մեր ջոկատի իրական անունն ու այդ ջոկատի մի քանի տասնյակ նահատակների անունները։
Դուք պիղծ եք, անհայրենիք ուրացողներ․․․
Ամեն բան սահման ունի, ներառյալ մեր համբերությունը։ Պատասխան եք տալու․․․
Հիշեցնեմ, որ դատարանը ժամկետ է սահմանել և պարտավորեցրել «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանին ներողություն խնդրել դաշնակցության հասցեին ստահոդ և զրպզրտիչ արտահայտությունների համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը