06 07 2021

Դադարեցվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը․ պաշտպան

Դադարեցվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը․ պաշտպան

«Երկարատև քննությունից հետո, այսօր, վարույթն իրականացնող մարմինը որոշում կայացրեց դադարեցնելու քրեական հետապնդումը վստահորդիս, «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս, Միհրան Հակոբյանի նկատմամբ: Այս մասին ֆեյաբության իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը:

«Խոսքը հայտնի «Չաուշեսկու» գործի մասին է, մասնավորապես Մ.Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանից հետո, երբ վերջինս հանդիսանալով պատմաբան, իր հարցազրույցներից մեկում որպես պատմական փաստարկ մեջ էր բերել Ռումինիայի նախագահ Նիկոլայ Չաուշեսկու կյանքի պատմությունը, վերջինիս անփառունակ վախճանը..․ 

Շնորհակալ ենք վարույթն իրականացնող մարմնին օբյեկտիվ որոշում կայացնելու համար!!!»,– նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ