Հարցուպատասխանի ձևով անցավ մեր վերաքննիչ բողոքի քննությունը, ինչն ավելի արդյունավետ է հիմքերի մատուցման տեսանկյունից: Այս մասին Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պրոֆեսոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ իրենք ներկայացրել են տեսաձայնագրությունն ամբողջությամբ, որն առհասարակ հերքում է հիմնավոր կասկածի գոյությունը:
«Դատախազը ներկայացրեց իր փաստարկները, շատ անհիմն փաստարկներ ներկայացրեց, տպավորություն էր, որ ցայտնոտի մեջ էր: Սկզբում մենք պայմանավորվեցինք, որ բողոքի քննությունը այսօր պետք է ավարտենք, դատախազությունը չառարկեց, բայց հետո ասաց, որ չի ցանկանում բողոքի քննությանը մասնակցել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը