28 06 2021

«Պատիվ ունեմ» դաշինքը եւս պատրաստվում է դիմել ՍԴ. Սոս Հակոբյան

«Պատիվ ունեմ» դաշինքը եւս պատրաստվում է դիմել ՍԴ. Սոս Հակոբյան

«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

Նրա խոսքով, արձանագրված բոլոր խախտումները, որոնք վերաբերում են ազատ, արդար ընտրություններ անցկացնելուն, խոչընդոտելուն, կներկայացվեն, այդ թվում՝ վարչական ռեսուրսի կիրառումը, շրջիկ խմբերի կիրառումը, ատելության խոսքը, Հանրային ՀԸ եթերաժամանակի ոչ հավասար տրամադրումը։

Հիշեցնենք, որ երեք քաղաքական ուժեր՝ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը ԿԸՀ դիմումներ էին ներկայացրել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոնք, սակայն մերժվել էին։

Ըստ օրենքի՝ Սահմանադրական դատարան կարելի է դիմել ընտրությունների ամփոփումից հետո 5 օրյա ժամկետում և նրա խոսքով, իրենք մինչև վերջնաժամկետը կդիմեն ու կհայտնեն այդ մասին հանրությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ