20 06 2021

Այս խայտառակ հետապնդմանը վերջ կդնենք․ սա իրավական գործընթաց չէ․ Չարչյանի փաստաբան



Դուք լսե՞լ եք ձայնագրությունն ամբողջությամբ, դուք ուղղորդման տարր գտել եք ձայնագրության մեջ, չեք գտել, որովհետև չկա։ Այս մասին ասուլիսում ի պատասխան հարցին, թե ուղղորդել է աշխատողներին ընտրություններին կոնկրետ ուժի քվերակելու ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

Փաստաբան Էրիկ Ալեքսնայնաը հավելեց․

«Առաջադրված կասկածանքը չենք ընդունում, կասկածանքի էությունը մեզ համար նաև որոշ չափով պարզ չէ։ Եվ այստեղ այլ կարծիք չի կարող լինել»։

Ինչ վերաբերում է ձայնագրությանը, փաստաբանը նկատեց, որ հղում է կատարվում տելեգրամյան ալիքին, որն անուն է հրապարակել ձայնագրությունը․

«Անհայտ աղբյուրի կողմից հրապարակված յուրաքանչյուր ձայնագրություն հավասար է անանուն հաղորդման, դա էլ չի հանդիսանում քրգործ հարուցելու օրինական առիթ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ