24 02 2022

Երկրում խրախուսվում է մարդասպանությունը, և մենք չունենք արդար դատարաններ. Ռուզան Ադանալյան



Առաջին օրվանից երբ մուտք է գործել նիստերի դահլիճ, ես նկատել եմ, որ արդեն տրամադրել էին իմ հանդեպ, և նա կնախակալ է լինելու, ըստ էության ես ճիշտ էի և դրանում համոզվեցի ամբողջ դատաքննության ընթացքում: Այս դատավորը պաշտպանում է մեղադրյալին, ում տրվել են առանձնահատուկ արտոնություններ: Միայնակ ակցիայի ժամանակ ասաց տարիներ առաջ Գյումրիում դաժանաբար սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզան Ադանալյանը, ով բողոքում է դատաքննությունն իրականացրած դատավոր Նարեկ Բեգլարյանի դեմ:

«Իմ իրավունքները դատաքննության ընթացքում պարբերաբար ոտնահարվել են, գործում առկա են այնպիսի փաստեր, որ իրոք սպանությունը Արթուր Մարտիրոսյանը կատարել է խմբի կազմում, սակայն տվյալ պահին դատավոր Նարեկ Բեգլարյանը որոշում է կայացրել խափանման միջոցը փոխելու՝ գրավի դիմաց:

Ես երեկ հաղորդում եմ տվել Նարեկ Բեգլարյանի վերաբերյալ ոստիկանության կենտրոնական բաժնում՝ առ այն, որ նա կայացրել է ակնհայտ ապօրինի, անօրինական դատական ակտ, որի համար Քերական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն: Եվ ես այսօր նաև պարոն Ջհանգիրյանին եմ ցանկանում ներկայացնել այս հանգամանքը, քանր որ համադրելով այս մաբողջը երկրում տեղի ունեցող իրավիճակների հետ, երբ տեսնում եմ, թե ինչպես են կալանվորում դատավորներին քաղաքական հայացքների համար, տեսնում եմ, թե ինչպես են անմեղ մարդիկ դատապարտվում, սակայն հանցագործները մնում են դրսում, և այս հանգամանքը, որ բաց են թողնում առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձին, ինչպե՞ս կարող է հանդուրժել ԲԴԽ նախագահը: Նրանք այս կերպ փորձում են ինձ պատժել, լռեցնել և ցույց տալ, որ եթե ես համաձայն չեմ տվյալ հանգամանքի հետ, կարող են մեղադրյալին բաց թողնել ու դրանով ամեն ինչ ասած լինեն: Ես կարծում եմ, որ հետապնդման եմ ենթարկվում, սույն գործը ևս հետապնդման է ենթարկվում և այստեղ բացառապես առկա է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գործոնը: Դատավորը պարզապես չէր կարող ինքն իրենով այս որոշումը կայացնել: Երկրում խրախուսվում է մարդասպանությունը, և մենք չունենք արդար դատարաններ, մենք ունենք կախյալ, գրպանային դատավորներ, ինչպես Նարեկ Բագլարյանն է»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ