17 06 2021

Հոգեբանական հարկադրանք, բռնության կոչեր, ատելություն տարածող Փաշինյանը՝ դատարանի առջև



Այսօր Վարչական դատարանը քննության առավ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության դիմումը՝ այն պահանջով, որ ԿԸՀ-ն պարտավորվի ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:
Հայցվոր կողմ հանդիսացող Արա Զոհրաբյանը վկայակոչում է ԱՊՀ կոնվենցիան, որը վերաբերվում է ընտրական իրավունքին: Նրա խոսքով՝ կոնվենցիայի 8-րդ հոդվածով հստակ նախատեսված է մի կանոն, որ կուսակցություններին և թեկնածուներին արգելվում է հոգեբանական հարկադրանք, բռնության կոչեր, ատելության խոսքեր տարածել:

Այնպես որ, իրենք պարտավոր էին քարոզչության բովանդակությանն անդրադառնալ, եթե դա վերաբերվում է ատելության խոսքին: «Մենք փորձեցինք դատարանում հիմնավորել հանձնաժողովի անգործությունը, որը դիմումը մերժել էր՝ պատճառաբանությամբ, որ իրենք քարոզչության բովանդակությունը չեն գնահատում, մինչդեռ հարց ու պատասխանից պարզ դարձավ, և իրենք էլ ընդունեցին, որ ատելության խոսք տարածել չի կարելի»,- ասում է Արա Զոհրաբյանը:


Հիշեցնենք այսօր ժամը 22։00-ին դատարանը կհրապարակի որոշումը, ըստ այդմ պարզ կդառնա՝ Նիկոլ Փաշինյանն իր գլխավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ողջ թեկնածուների հետ դուրս կմղվի՞ ընտրական գործընթացից թե ոչ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ