15 06 2021

Աննա Դանիբեկյանը դատական նիստը հետաձգեց մինչև հունիսի 29-ը



Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ նախորդ նիստերը կայացել էին մայիսին, այն էլ՝ միայն նրա համար, որպեսզի նիստը հետաձգվի երեք շաբաթով։ Իսկ ընդհանուր առմամբ նիստերը հետաձգվում են ավելի քան մեկ ամիս տարբեր պատճառներով։

Նիստը տեղի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանի բոլոր դատապաշտպանների, ինչպես նաեւ իր՝ Քոչարյանի բացակայության պատճառով։

Հայկ Ալումյանը դատարանին տեղեկացրել է, որ անառողջ է եւ չի կարող ներկա գտնվել։

Արամ Վարդանյանը տեղեկացրել է, որ մասնակցում է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավին։

Արամ Օրբելյանը տեղեկացրել է, որ մասնակցում է մեկ այլ դատական նիստի։

Հովհաննես Խուդոյանը նույնպես տեղեկացրել է պատճառի մասին, բայց դատարանը տեղեկությունը չդիտարկեց, քանի որ այն հանձնվել էր փաստաբանի օգնականի անունից։

Դատավորը տեղեկացրեց, որ ստացվել է միջնորդություն քրեական հետապնդման դադարեցման մասին, քանի որ մեղադրյալներն առաջադրվել են խորհրդարանի պատգամավոր, այդպիսով կարող են պատգամավորական անձեռնմխելիություն ստանալ։ Աննա Դանիբեկյանը փաստեց, որ կողմի բացակայության պայմաններում միջնորդությունը դիտարկվել չի կարող։

Հաշվի առնելով, որ հաջորդ նիստում կարող է դեռեւս չլինել պաշտոնական տեղեկություն մեղադրյալների կարգավիճակի մասին, դատավորը նիստը նշանակեց հունիսի 29-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ