04 06 2021

Ինչ ասել եմ, ուժի մեջ է․ Արամ Հարությունյանի գործով դատաքննությունն ավարտվեց



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի գործով դատական նիստը։

Մեղադրող կողմը պարտադրել էր, որ Հարությունյան վճարի հարյուր հազար տույժ և որ խափանման միջոց ստորագրությունը քաղաքից չհեռանալու մասին մնա անփոփոխ։

Իր եզրափակիչ ելույթում Արամ Հարությունյանը և մեկ անգամ նշեց, որ չի հրաժարվում նախկինում հնչեցրած մտքերից, ավելին, նշեց՝ «ինչ ասել եմ, ուժի մեջ է»․

«Ամբողջ գործընթացը երեք տարվա կարելի էր ճշտել Գասպարիի պառկած տեղերով, իսկ թե Նիկոլ Փաշինանը որտեղ է գտնվում կարղ ենք ճշտել, երբ որ կան ոստիկանական կուտակումներ։ Ես ուզում եմ վարչապետն ունենա վերջին խոսքի իրավունք։  Նորից այդ խոսքը հնչեցնելու համար եթե հարյուր հազար տուգանք եք նշանակում ՀՀ-ում շատ մարդ կգտնվի, որ կտա, այդ թվում ես, որովհետև այսօր մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը դառնում է թատերաբեմ, երկրորդ Սիրիա և դրան նպաստում է վարչապետը։ Նա նաև սադրեց պատերազմը։ Իսկ այս մեղադրանքի վերաբերյալ ավագ դպրոցի երեխայի համար էլ պարզ է, որ սա հորդոր է ոչ թե բռնության կոչ»,-նշեց Հարությունյանը։

Դատարանը այսօր կհրապարակի որոշումը։

Հիշեցնենք, որ  Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ