14 07 2021

ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ որոշում կայացնելու



Սահմանադրական դատարանն ավարտեց 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:

Կողմերն այսօր հանդես եկան եզրափակիչ ելույթներով։

Կողմերի եզրափակիչ ելույթներից հետո նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին։

«Ես այս պահին հայտարարում եմ սույն գործի քննության ավարտի մասին, դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու համար», - հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ