07 05 2021

Ես ունեմ ողջամիտ հիմքեր կարծելու, որ սա միջամտություն է իմ անկախությանը․ Դատավոր Հովհաննիսյան



Կարդացել եմ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումն ու չեմ հասկացել, թե ինչում են ինձ մեղադրում։ Այս մասին լրագրողներին ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը։

Դատավորը նշեց՝ եթե կգտնվի մեկ իրավաբան, ով կասի, որ դատական ակտը չպատճառաբանված է, ուրախ կլինի իմանալ, թե ով է։

Հարցին՝ կարո՞ղ ենք սա կապել քաղաքական պրոցեսների հետ, Արման Հովհաննիսյանն արձագանքեց.

«Ես որևէ բան չեմ բացառում։ Այո, ես ունեմ ողջամիտ հիմքեր կարծելու, որ սա միջամտություն է իմ անկախությանը, իմ անկաշկանդ աշխատանքին, համարձակ որոշումներ կայացնելուն», - ասաց դատավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ