Հավերժականության ախտանիշով տառապող իշխանավորները դեռևս չեն հասկանում, որ ապագայում դատվելուց ցանկանալու են, որպեսզի իրենց վերաբերյալ գործերը քննեն Արման Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ազարյանի նման արդարամիտ, գրագետ և անկախ դատավորները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
«Տղե’րք, ձեր իսկ շահերից ելնելով՝ մի քանդեք դատական համակարգը, այդպիսով դառնալու եք Արմեն Դանիելյանի և ձեր սիրելի մյուս՝ նմանօրինակ դատավորների զոհը, հանուն օրվա իշխանության՝ ագռավի կյանքի տևողության ժամկետով փակելու են մի մութ զնդանում, որտեղ հաստատապես հիշելու եք այս օրերը»,-նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը