28 04 2021

Դատավորները շարունակում են հավատարիմ մնալ իրենց երդմանն ու փորձել ամուր պահել պետության հիմքերը․ Լուսինե Սահակյան

Դատավորները շարունակում են հավատարիմ մնալ իրենց երդմանն ու փորձել ամուր պահել պետության հիմքերը․ Լուսինե Սահակյան

Դատավորները շարունակում են հավատարիմ մնալ իրենց երդմանն ու փորձել ամուր պահել պետության հիմքերը, ինչը խարխլելուն են ուղղված գործադիր և օրենսդիր իշխանության յուրաքանչյուր քայլ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը:

 

«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կայացրեց շատ սպասված որոշում Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում հարուցված քրեական գործով։ Նա ոչ միայն փաստեց, որ Սոսիկ Սարգսյանը չի կատարել խուլիգանություն, այլ փաստեց, որ խուլիգանության հանցակազմ առհասարակ առկա չի եղել որևէ սյունեցու գործողություններում։ Այլ կերպ ասած բացակայել է հանցակազմի օբյեկտը։ Հարգանքներս, պարոն Գաբրիելյան։

ՀԳ. Վերահիշյալ գործով միայն մեկ դատավոր՝ Ա.Մելիքսեթյան (չնայած ամոթ է նրան դատավոր կոչելը) ընդհանրապես մոռացավ իր տված երդումը։ Անչափ հետաքրքիր է, ի՞նչ պետք է քեզ խոստացած լինեն, կամ կյանքդ ինչպես պետք է ապրած լինես, ի՞նչ կոմպրոմատներ պետք է օգտագործեն քո դեմ, որ կարողանաս դավաճանել հայրենիքդ, գնալ կոչմանդ դեմ, ոչնչացնես անունդ»,- գրել է Սահակյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ