26 04 2021

Պատասխանող կողմն իրավունքի չարաշահում է թույլ տալիս. փաստաբան



Նախորդ դատական նիստից հետո ոչինչ չփոխվեց, ըստ էության, մենք դեռ տեղում դոփում ենք և որևէ բան չի փոխվել: Լրագրողների հետ ճեպազրույցում «Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի» դատական նիստից հետո ասաց փաստաբան Կարինե Բաղդասարյանը։

«Ըստ էության, դատարանը կարևոր հանգամանք համարեց, որ պատասխանող կողմը ներկա գտնվի դատական նիստին: Արձանագրեց, որ Արման Բաբաջանյանը ծանուցված չէ սույն գործով դատական նիստի ժամանակի և վայրի մասին այդ հիմքով հետաձգվեց: Թեև ես դա համարում եմ ոչ պատշաճ հանգամանք դատական նիստը հետաձգելու, քանի որ իրականում որևէ թույլատրելի ապացույց չներկայացվեց փաստաբանի կողմից, որ իր լիազորությունները դադրեցված են»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ