26 04 2021

Սյունիքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կա 27 մեղադրյալ

Սյունիքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կա 27 մեղադրյալ

Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կա 27 մեղադրյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Այս պահին կալանավորված անձ չկա։

Նշենք, որ այդ դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշենք, որ մեղադրյալի կարգավիճակ ունեն Մեղրիի քաղաքապետը և  փոխքաղաքապետը, Գորիսի փոխքաղաքապետը, Շուռնուխի նախկին գյուղապետը եւ այլ անձինք։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ