Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր՝ ապրիլի 19-ին, տեղի է ունեցել «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի գործով դատական նիստը։
Արամ Հարությունյանը դատարնում հայտարարեց, որ իրենց մեղավոր չի ճանաչում։
Արամ Հարությունյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը դատարանին երկու միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել։
Դատարանն այդ միջնորդությունը թողեց անփոփոխ։
Դատավորի ճշտող հարցին, թե ամբաստանյալի ո՞ր իրավունքներն են խախտվում, պաշտպանը պատասխանեց. «Սկսած բանկային գործարքներից, անձնագիր չունենալու հարցը»։
Դատարանը որոշեց հենց դահլիճում Արամ Հարությունյանի անձնագիրը վերադարձնել։
«Բարոյական մասն է, որ ունի քաղաքական հեղինակություն, անցած ճանապարհ, սակայն նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց»,- հավելեց պաշտպանը։
Երկրորդ միջնորդությունը վերաբերվում էր Նիկոլ Փաշինյանին տուժող ճանաչելուն, որը ևս դատարանը մերժեց:
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը