Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը պատրաստվում է մեկնել Մեծ Բրիտանիա, համենայն դեպս՝ տասն օր առաջ ուղևորության համար փաստաթղթերի հավաքման հարցերով է զբաղվել:
Yerevan.Today –ին աղբյուրը ավելին չհայտնեց, բայց երկրորդ աղբյուրից հաստատվեց Վարդապետյանի մեկնելու լուրը: Պաշտոնյան չպատասխանեց մեր զանգերին, որպեսզի այցի պատճառների մասին պարզաբանում ստանանք: Նկատենք, Նիկոլ Փաշինյանը այս ուղղությամբ այցի պլաններ չունի, գոնե առաջիկայում չի նախատեսվում:
Հետևաբար, խիստ տարօրինակ է վարչապետի օգնականի այցը Լոնդոն, այն էլ հիմա, երբ ԱԱԾ-ում սույն տիկնոջ առնչության փաստով ուսումնասիրվում են նյութեր, որպեսզի քրգործ հարուցեն:
Չմոռանանք՝ մարտի 12-ից սկսած՝ վարչապետի այս օգնականը լրահոսում գլխագրերի ամենակարդացվող հերոսներից մեկն է, նրա մասին սկանդալային լուրեր են տարածվում պարբերաբար, այդ թվում տեսանյութ հրապարակվեցր՝ Վարդապետյանի մասնակցությամբ հանցագործության փաստացի դրվագներով:
Խոսքը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու քր գործերը խմբագրելու տեսանյութի մասին է, որում սլաքները տանում էին դեպի վարչապետի կաբինետ:
Ճիշտ է՝ հաքերները ֆիքսել էին, որ նախկինների դեմ քրգործերի քննությունն ուղղորդվում է անձամբ Աննա Վարդապետյանի միջամտությամբ, բայց պարզից էլ պարզ է, որ 33-ամյա երիտասարդ աղջիկը «Նեմեց Ռուբոյին» և նրա որդուն չի ճանաչում, ուստի նրանց դեմ հարուցված քրգործերը քրքրելու, խմբագրելու անձնական մոտիվացիա չէր կարող ունենալ: Հետևաբար, տրամաբանությունը հուշում է այս սցենարը՝ Աննան միջամտել է, որովհետև ինչ որ մեկն է դա ցանկացել ու հրահանգել նրան, իսկ վարչապետի օգնականին հրահանգելու իրավունքը միմիայն ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ունի, ուրիշ ոչ ոք։
Ուստի հաշվի առնելով Աննա Վարդապետյանի մեկնելու և առաջիկայում սպասվող արտահերթ ընտրությունների ժամկետները, չի բացառվում, որ Վարդապետյանն փախուստի է դիմում և ուղղությունը վերցրել է դեպի Մեծ Բրիտանիա:
Կարծիք կա, որ Աննան Նիկոլ Փաշինյանի ամենանվիրված անձանցից մեկն է կառավարությունում: Ստացվում է՝ մասնագիտությամբ իրավաբան օգնականի նվիրվածությունը վերադասը շահագործել է այն աստիճան, որ նրան դրդել է ահա այսպիսի ծանր հանցագործությունների: Ու հիմա, որ ամեն ինչ ջրի երես է դուրս ելել, իսկ երկրում առկա ճգնաժամը գործող թիմի վերընտրվելը չի երաշխավորում, Փաշինյանին այլ ելք չի մնում, քան փախուստ իրավիճակից: Նիկոլը լավ է հասկանում, որ սույն երիտասարդ կնոջը առնվազն ընտրություններից հետո սպասվում է ամենասարսափելին՝ ազատազրկում: Եվ նա ունի ունի երկու ընտրություն. անկեղծանալ և պատմել իր վերադաս Փաշինյանի կողմից իջեցված հանձնարարականների մասին, բացահայտել ողջ հանցախմբի մյուս պաշտոնայներին կամ անձնազոհաբար ընդունել, որ ինքն է այս թեմայում թաթախված միակ պարագլուխը, և ազատազրկվել շեֆի քաղաքական մաղձի համար:
Սա նոնսենս է, բացառիկ է բոլոր իմաստներով, այս բացահայտումներին իրավականինց բացի նաև քաղաքական հանգուցալուծում է ենթադրում, բայց ինչպես տեսնում ենք՝ Վարդապետյանի հեռացման սցենարով Փաշինյանը մտադիր է կոծկել թեման ու կտրել իրեն այդ հանցագործությանն հետ կապող թելը:
Նկատենք, Աննա Վարդապետյանի միջամտությունն «արդարացնող» պաշտոնական պատճառաբանությունը հնչել է արդեն, մի կողմ թողնենք խղճուկ, նեղմիտ բովանդակությամբ լղոզած տեքստը: Փաստն այն է, որ Նիկոլը փակել է թեման, հավանաբար հաջորդ իշխանության օրոք դրա տակից դուրս եկող զոհերից մեկը իրավաբանը Բարձր դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանը կդառնա: Օրեր առաջ մամուլը գրել էր, որ վարչապետ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը վերջին մեկ ամսում 3 անգամ այցելել է ԲԴԽ վարչական շենք և հանդիպումներ ունեցել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Նրանք քննարկել են տարբեր քրգործերով կալանքի հարցեր, որոնցով Վարդապետյանի հեռանալուց հետո սկսել է հետարքրքվել Ջհանգիրյանը։ ԲԴԽ-ն օրեր անց պաշտոնապես հաստատեց այս հանդիպումների գրաֆիկը, իսկ քննարկվածի բովանդակության, նպատակի և Վարդապետյանի այցին հաջորդած իրավապահների թելադրված գործողություների մասով սկանդալային տեսանյութն արդեն իսկ ամեն ինչ հուշում է. արձանագրված է հանցագործությունների մեծ շղթան՝ գործող պաշտոնյաներով:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը