ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիել Դանիելյանի, Ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի գործով դատական առաջին նիստը նշանակել է 2021 թվականի մայիսի 4-ին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պահանջել է դատարանից՝ պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը